Նազարբաևն իր հուշերում առաջին անգամ խոսել է երկրորդ կնոջ մասին
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գրել է հուշերի գիրք՝ «Իմ կյանքը. կախվածությունից մինչև ազատություն», որտեղ առաջին անգամ խոսել է իր կնոջ՝ Ասել Իսաբաևայի և նրա երկու որդիների մասին: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Գիրքն արդեն ազատ վաճառքի է հայտնվել Almaty Kitap գրքերի ցանցի խանութներում։
Ծավալուն գիրքը բաղկացած է 694 էջից, 22 գլուխներից։ Յուրաքանչյուրը նվիրված է իր անձնական կյանքի կամ քաղաքական կարիերայի որևէ իրադարձության: Այնտեղ կան գլուխներ Նազարբաևի՝ Ալմաթիի շրջանի Շամալգան գյուղում որպես մարդ ձևավորվելու, կուսակցական գծով նրա վերելքի, 1986 թվականի դեկտեմբերյան իրադարձություններում նրա դերի, պերեստրոյկայի, Ղազախստանի անկախության առաջին տարիներին և մայրաքաղաքիԱլմաթիից Աստանա տեղափոխելու մասին:
«Ճակատագրի խաչմերուկում» գլուխի, «Սրտին չես կարող հրամայել» վերնագրով ենթագլուխներից մեկում, Նազարբաևն առաջին դեմքով խոսում է իր երկրորդ կնոջ՝ Ասելի մասին (Իսաբաևի) և նրա հետ ամուսնությունից երկու որդիների՝ Թաումանի և Բայկենի մասին:
Հարակից հրապարակումներ`
- 82 ամյա Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել
- Նազարբաևը Նուր-Սուլթանում բացել է Կենտրոնական Ասիայի ամենամեծ մզկիթը
- Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին Նազարբաևի հուշարձանն անհետացել է Ռուխ Օրդոյից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան