Շեր. Ամեն ինչ կանեի, որպեսզի նորից 70 տարեկան լինեի
Հայկական արմատներով հայտնի երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը խոստովանել է, որ ատում է ծերությունը։
Միջազգային մամուլի փոխանցմամբ, Շերն ասել է՝ ի տարբերություն իր հանգուցյալ մոր՝ դերասանուհի Ջորջիա Հոլթի, ով չէր նեղվում ծերանալուց, ինքն ատում է դա։
«Ես ամեն ինչ կտայի, որպեսզի նորից լինեի 70 տարեկան»,-ժպիտով խոստովանել է նա։
Շերի մայրը մահացել է 96 տարեկանում։
Սեպտեմբերին անցակացված Նորաձևության շաբաթվա կարմիր գորգ Շերը դուրս էր եկել գերաստղային ոճով։ Ամիսներ առաջ անդրադառնալով նույն թեմային՝ երգչուհին ասել էր, չի հավատում, որ կդառնա 80 տարեկան ավելի շուտ, քան կցանկանար։
«Ես դեռ կկրեմ իմ ջինսե տաբատը, դեռ երկար մազեր կունենամ և կզբաղվեմ նույն գործով, ինչ միշտ արել եմ։ Պարզապես մի սպասեք, որ Շերը շուտով մոխրագույն կդառնա»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին