Տիեզերք բարձրացավ «Հայասաթ-1» հայկական առաջին արբանյակը
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և «Հայասաթ-1» անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակն արձակվեց տիեզերք։
Թռիչքը նախատեսված էր նոյեմբերի 29-ին, սակայն SpaceX ընկերությունը երկու օրով հետաձգել է Falcon-9 հրթիռի արձակման օրը:
Արբանյակը տիեզերք արձակվեց Երևանի ժամանակով ժամը 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։
«Հայասաթ-1»-ը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։
Հարակից հրապարակումներ`
- Hayasat-1 հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերը
- «Հայասաթ-1» հայկական արբանյակի երկրային նմուշի թռիչքի փորձարկումը DigiTec 2023-ում
- «Բազումք». Հայասաթ-1 արբանյակի քրաուդֆանդինգային արշավի մեկնարկը համարում ենք հաջողված