Աճուրդի կհանվի Ռուբենսի նախկինում անհայտ նկարը
Դեկտեմբերի 12-ին լեհական Polswiss Art աճուրդի տանը տեղի կունենա հոլանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի նախկինում անհայտ նկարի աճուրդը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սուրբ ընտանիքը» նկարը ձեռք է բերել լեհ կոլեկցիոները Վիեննայում։ Գնման պահին ոչ ոք չէր պատկերացնում, որ այն կարող է բարձր արժեք ունենալ։ Հետագայում ուսումնասիրություններ են կատարվել, պարզել են, որ նկարը պատկանում է հոլանդացի մեծ նկարչի վրձնին։ Փորձագետները ենթադրում են, որ Ռուբենսն այս նկարը ստեղծել է Ամստերդամում 1630 թվականին։
kulturomania.ru-ն գրում է, որ նկարը գնահատվել է 1-1,5 մլն դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին