Հայաստանի տարածքում կա շուրջ 700 ամրաշինական նշանակության հուշարձաններ
ՀՀ տարածքում առկա է շուրջ 700 ամրաշինական նշանակության հուշարձաններ, այդ թվում՝ ամրոցներ, բերդշեններ, աշտարակներ, միջնաբերդեր, պալատական համալիրներ, դղյակներ և այլն: Մինչև 2027 թվական նախատեսվում է 30 հուշարձանի վերականգնում և 30-ի գիտանախագծային փաստաթղթերի մշակում, 4 նոր արգելոց-թանգարանի ստեղծում, 5 արգելոցներում տոմսային տնտեսության ներդրում: Այս մասին է նշված ՀՀ պատմամշակութային հուշարձանների, թանգարանների պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության մեջ։
«Հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022 թվականի նախորդ երկու տարիների համեմատ ավելացել է շուրջ 300 %-ով՝ կազմելով շուրջ 400 մլն ՀՀ դրամ: 2023 թվականին հատկացված է 660 մլն. ՀՀ դրամ, որը նախատեսվում է ընթացիկ վերաբաշխումների արդյունքում հասցնել 1 մլրդ. ՀՀ դրամ: 33 2027 թվականին պետական բյուջեից բնագավառին հատկացումները նախատեսվում է հասցնել առնվազն 2 մլրդ. ՀՀ դրամի։
Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնման փուլում են գլխավորապես պաշտամունքային նշանակության ավելի քան 10 հուշարձաններ, մինչև 2027 թվական դրանց թիվը նախատեսվում է ավելացնել ևս 20-ով:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման ցուցակներում, որպես ռազմավարական առաջնահերթություն, դիտարկվելու է ամրոցների և բերդերի ընդգրկումը՝ որպես պետականության խորհրդանիշներ՝ ապահովելով զբոսաշրջային երթուղիների բնույթի բազմազանությունը»,- նշված է Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ -ի կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան