Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների գործով ճշմարտությունը չի բացահայտվել․ փաստաբան
Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի է ունեցավ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը։ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստն ընթացել է բավականին լարված մթնոլորտում։
Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները շարունակում են պնդել, որ չեն հավատում պաշտոնական վարկածին։ Նրանք անվստահություն ունենք և գործը ծածկադմփոց փորձ է արվում։
«Տուժող կողմի զայրույթն արդարացի է, քանի որ գործի նախաքննությունից հետո տուժող կողմին ընդամենը երեք օր ժամանակ են տվել գործի ավելի քան 20 հատորին ծանոթանալու համար, ինչը հնարավոր չէ։ Ե՛վ պաշտպանական կողմը, և՛ հենց իրենք գործի նախաքննությանը թերահավատ են, դատախազությանը չեն վստահում, մեղադրող կողմին դա էլ են մատնացույց անում, որ գործը պատշաճ չի քննվել»,- ասաց Նորիկյանը։
Փաստաբանը նշեց, որ ընդհանուր առմամբ դատական այս գործընթացիվ տուժող կողմը չափից դուրս դժգոհ է
«Համոզված ենք՝ այս գործով չի իրականացվել օբյեկտիվ քննություն և ճշմարտությունը չի բացահայտվել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը սպասվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը
- Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների հարազատները հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին