Կայանատեղիների թանկացումը բերելու է սոցիալական շերտավորման. Քննարկում
Փոքր Կենտրոնում կայանտեղիների թանկացումն առաջարկել է գործադիրը։ Հանրային լսումների ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ նախագծի գլխավոր նպատակը Կենտրոնի բեռնաթափումն է։
«Եթե մենք անգամ փոփոխության արդյունքում ունենանք ավելի քիչ մուտքեր համայնքային բյուջե, բայց բեռնաթափված Կենտրոն, կհամարենք, որ մեր նպատակին հասել ենք»,-ասաց նա։
Գրիգորյանի խոսքով, արգումենտն էլ այն է, որ Կենտրոնում, և առհասարակ Երևանում խցանումներն ավելի շատ են դառնում։
«Եթե խնդիրը չունի համալիր լուծում, ապա այս փոփոխությունը մեզ ոչինչ չի տալու, եթե բազմիցս չարչրկված միասնական համակարգը չկա, մետրոյի ցանցի ընդլայնումը չկա, շարժակազմերի թվի ավելացումը չկա, եթե նույնիսկ փողոցները ողողեք ավտոբուսներով, ապա փողոցների թողունակությունը թույլ չի տալիս, որ այդքան տրանսպորտ շարժվի փողոցներով, բացի այդ բյուրավոր շինթույլտվություններ են՝ շենքեր, շենքեր, շենքեր, էլի շենքեր»,-արաձագանքեց քննարկման մասնակիցներից մեկը։
Փոխքաղաքապետի խոսքով, այս իրավիճակում նման փոփոխությունն առաջացնելու է սոցիալական շերտավորում, վճարունակների համար խնդիր չի լինելու մտնել Կենտրոն։
Նա հիշեցրեց, որ 2018-ի բողոքի ակցիաները, երբ լաթերով փակում էին կամերաները, արագաչափերը, խոստանում էին կարմիր գծերը վերացնել։
«Այն, ինչ դրվել է քննարկման, տրամաբանորեն հակառակն է։ Հիմա հարց է առաջանում, կամ դա պոպուլիզմ էր, չեք տիրապետել հարցին, կամ չգիտեմ՝ ինչ էր, դուք որոշեք։ Նայեք քաղաքացու աչքերով։ Ես ակնկալում եմ, որ հնարավարինս անկեղծ լինեք երևանցու հետ, եթե էդ մարդու գործը կենտրոնում է, միասնական համակարգը չի գործարկվել, եթե գործարկվեր, բարեփոխումներ արվեին, նոր սա, կլիներ ողջամիտ, հիմա մարդ ինչքա՞ն փող պետք է վաստակի, որ տարեկան այդքան էլ փող տա, որ միայն կարողանա գալ-գնալ գործի։ Մաքսիմալ անկեղծ եղեք»,-ասաց նա։
Ի պատասխան Գրիգորյանն ասաց՝ կարմիր գծերը վերացնելու մասին նախընտրական խոստում չի տրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին