Դեկտեմբերի 1-ից տան վարձակալությունը թաքցնողները կտուգանվեն մինչև 500 հազար դրամը
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ փոփոխությունները։ Վարձակալությունից ստացած եկամուտից պետությանը հարկ չվճարողների համար սահմանվել է տուգանք:
«Անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտները հարկելը հայաստանյան օրենսդրությամբ վաղուց է նախատեսված։ Բայց օրենքի այս դրույթը մինչ այժմ գործել է միայն վարձակալության պայմանագրերի կնքման դեպքում, քանի որ ֆիզիկական անձանց բանավոր գործարքների դեպքում անօրինական ձեռնարկատիրության այս տեսակը գրեթե անհնար է հայտնաբերել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը` մեկնաբանելով թաքնված եկամուտները հայտնաբերելուն ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած օրենսդրական խստացումները...
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ փոփոխություններ։
Մասնավորապես, նախատեսվում է տուգանել վարձակալության պայմանագիր չունեցող սեփականատրերին, որոնք իրենց բնակարանների վարձակալությունից ստացած եկամուտից պետության հարկ չեն վճարում։
Տուգանքի չափերը փոքր չեն` անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 % չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 մլն դրամը...
Խնդիրներից խուսափելու ու գործարքները կամավոր գրանցելու համար, Օրի Ալավերդյանի դիտարկմամբ, օրենսդրական փոփոխություններով սահմանված կոշտ մեթոդներից բացի գործադիրը նախատեսում է առաջիկայում նաև խրախուսման գործիքակազմ կիրառել։ Որպես այդպիսին դիտարկվում է նաև ՀՀ–ում արդեն ներդրվող ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը, որի միջոցով քաղաքացին կարող է գրանցել իր եկամուտները և սկսել դրանց դիմաց հարկեր վճարել։ Փոխարենը պետությունը որոշակի փոխհատուցում կտրմադրի վճարված հարկերի գումարներից վերադարձի տեսքով։ Չի բացառվում, որ համակարգի հետագա զարգացմանը զուգահեռ մեծացվեն նաև հարկային եկամուտներից վերադարձվող գումարների չափերը կամ ավելացվեն հարկատուներին տրամադրվող սոցիալական ծախսերի տեսակները։Չնայած Հայաստանում վերջին տարիներին բավական լայն տարածում են ստացել բնակարաների վարձակալությունները, և դրանց պահանջարկը չի նվազում, գներն էլ շաունակում են աճել, բայց Անշարժ գույքի կադաստրի վերլուծության համաձայն` 2023թ–ի հունվար–հոկտեմբեր ամիսերին վարձակալության գործարքները կազմել են անշարժ գույքի գործարքների միայն 4.8 տոկոսը։ Ընդ որում` դրանց մեծ մասը վերաբերել է հասարակական նշանակության շինություններին։ 3 104 գրանցված գործարքներից 1591–ը վերաբերել է հասարակական նշանակության շինություններին, 239–ը՝ արտադրական օբյեկտներին, 841–ը հողի վարձակալության պայմանագրեր են, 303–ը՝ բնակարաններ, 87–ը` բնակելի տներ, իսկ 43–ը` ավտոտնակներ»,-ասվում է հոդվածում։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ.Ձեռնպահ մնալ բնակարանների վարձակալության հետ կապված հանցավոր սխեմաներից, ինչը ոչ միայն հակաբարոյական է, այլ նաև քրեորեն պատժելի
- «ԼՈՒՅՍ». Կառավարությունը հավաքագրում է հարկերը, բայց չի ծախսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան