Ավստրալիայում ոստիկանները փնտրում են 10 հազար պոնչիկ գողացած կնոջը
Ավստրալիայում ոստիկանությունը փնտրում է տասը հազար Krispy Kreme բլիթով բեռնված ֆուրգոնը գողացած կնոջը։ Գրում է RBC գործակալությունը։
Քաղցրավենիք առաքող վարորդը գիշերային հերթափոխից հետո կանգ է առել բենզալցակայանում՝ բլիթներով լի բեռնատարը թողնելով առանց հսկողության: Ոստիկանները տեսախցիկների տեսագրություններում ֆիքսել են մի կնոջ, ով քայլել է բենզալցակայանի մոտով, այնուհետև նստել առաքիչի մեքենան և քշել անհայտ ուղղությամբ:
Քաղցրավենիքը նախատեսված է եղել Նյուքասլի խանութների համար։ Քանի որ վերջիններս չեն առաքվել մանրածախ առևտրի կետեր, Krispy Kreme ընկերությունը ստիպված է եղել փոխարինել ամբողջ խմբաքանակը:
Ոստիկանությունը կարծում է, որ կնոջ արարքի հիմնական դրդապատճառը եղել է մեքենայի, ոչ թե բլիթների գողանալը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները