«Հրապարակ». Ինչ են խոսել ՔՊ-ականները կուսակցական հավաքի ժամանակ
«Հրապարակ» թեթրը գրում է.
«Նախօրեին ՔՊ կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական կուսակցական հավաքն է եղել, որի մասին կցկտուր` երկու տող տարածեցին, թե քննարկել են «Կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր»։ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ թեման եղել է «սուվերենությունը և անկախությունը»։
Փաշինյանը մի քանի ժամ հնարավորություն է տվել թիմակիցներին՝ տեսակետ հայտնել այս թեմայի շուրջ, փորձելով ցույց տալ, թե իբր հաշվի է առնում բոլորի կարծիքը, և դրանք ուղենիշային են իր համար։ Պատմեցին, որ վերահաստատել է ՌԴ-ի նկատմամբ քաղաքականության հիմնավորվածությունը՝ ասելով, որ նույն տեմպով կշարունակեն, թեև չափը չեն անցնի, քանի որ Հայաստանը տնտեսական և անվտանգային հարցերում կախված է ՌԴ-ից։ Բայց չի ասել՝ Պետերբուրգ կմեկնի, թե ոչ: Չի խոսել նաև նույն օրը Իջևանի ու Ղազախի սահմանին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների հանդիպման մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: