ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին չի ընդգրկել Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանության մասնակիցների մեջ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) չի ընդգրկել Ռուսաստանի հավաքականին Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանության մասնակիցների մեջ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՏԱՍՍ-ը գրում է, որ Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանին կմասնակցի 54 թիմ։ Մրցաշարը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մի մասն է, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:
2022 թվականի փետրվարի 28-ին ՈւԵՖԱ-ն և Ֆուտբոլի Միջազգային Ֆեդերացիան դադարեցրել են ռուսական ակումբների և ազգային հավաքականների մասնակցությունը միջազգային խաղերին։ Կազմակերպությունների որոշումը կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակով։
Ռուսաստանի հավաքականը Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում հանդես չի եկել, ինչի պատճառով էլ B դիվիզիոնից նահանջել է C դիվիզիոն։