Ուկրաինան հայտնել է Լեհաստանի պատճառով արտահանման աղետալի անկման մասին
Լեհական փոխադրողների կողմից սահմանի շրջափակման պատճառով ուկրաինական արտահանումը կրճատվել է 40 տոկոսով, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյին։
«Նոյեմբերին ուկրաինական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 9,2 մլն տոննա։ Բեռնափոխադրումները կազմել են 783 հազար տոննա։ Արտահանման ամենամեծ ծավալն անցել է Լեհաստանի սահմանով՝ 282 հազար տոննա։ Եվ այս ծավալը 40 տոկոսով պակաս է, քան նախկինում, երբ լեհ փոխադրողները սկսեցին գործադուլ անել»,-ասել է նա։
Յուլիա Սվիրիդենկոյի խոսքով, Ուկրաինայի իշխանություններն ակտիվորեն աշխատում են իրավիճակի կարգավորման ուղղությամբ, թեև ոչ բոլոր տեղեկությունները են հասանելի հանրությանը։
«Կիևը հիմքեր ունի հուսալու, որ երկու կողմերի երկխոսության շնորհիվ խնդիրը կլուծվի»,-ասել է նա։
Նշենք, որ լեհական կողմում բեռնատարների շարքը հասնում է 50 կիլոմետրի, և խցանման մեջ արդեն մահացել է երկու ուկրաինացի վարորդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան