Սուրեն Սուրենյանց. Հայաստանում ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է
«Աշխարհի ցանկացած նորմալ երկրում ընտրություններից վախենում է իշխանությունը, և հակառակը՝ ընտրության պահանջ միշտ դնում են ընդդիմադիրները։ Մինչդեռ մեր գործող խորհրդարանական ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ ինքն «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում քաղաքական ուժերի պատրաստ լինելու մասին հարցին։
Նրա խոսքով, ընդդիմության այդ վախի, ֆոբիաների հիման վրա էլ Նիկոլ Փաշինյանը կարողանում է իրավիճակ կառավարել։
«Ուրեմն պետք է ոչ թե ընտրություններից վախենալ, այլ ընդդիմադիր այնպիսի որակ ձևավորել, որ ընտրություններում կարողանան հաջողության հասնել։ Մեր խորհրդարանական ընդդիմությունը խնդիր ունի, ի վերջո այն պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ կարող է պայքարել ոչ թե անցյալին անընդհատ հղում անելով, այլ այլընտրանքային քաղաքական բովանդակություն ներկայացնելով։ Հենց այդ խնդիրը լուծվեց, Փաշինյանի կարգախոսները՝ արդարության մասին, խաղաղության մասին, որոնք շատ պրիմիտիվ են, ոչ խաղաղության հետ կապ ունենք, ոչ արդարության, հավատացնում եմ ձեզ , շաբաթների ընթացքում կմարգինալացվեն»,-ասաց նա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- 2024թ-ին նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու թեման կրկին սկսել է շրջանառվել ՀՀ քաղաքական կուլիսներում. Զաքարյան
- Վահե Հովհաննիսյան. Ինչի մասին է ապագան և հնարավոր ընտրությունները
- Հայաստանում պետք է լինեն նոր ընտրություններ, ԱԺ-ն չի արտացոլում հասարակության այսօրվա վիճակը. Սամվել Բաբայան
- Այս խորհրդարանը մնալու միայն երկու տարբերակ ունի. Վահե Հովհաննիսյան