Ուգանդացի 70-ամյա կինը երկվորյակներ լույս աշխարհ բերելուց հետո դարձել է «Աֆրիկայի ամենատարեց մայրը»
Ուգանդացի 70-ամյա կինն արտամկանային բեղմնավորմամբ երկվորյակներ է լույս աշխարհ բերել։ Բժիշկները հայտնում են, որ նորածին տղան ու աղջիկը առողջ են։
Եվրանյուզը գրում է, որ Սաֆինա Նամուկվայան աֆրիկյան մայրցամաքի ամենատարեց ծննդաբերող կինն է: 70 տարեկանում նա կարողացել է առողջ երկվորյակներ լույս աշխարհ բերել։ Հաղորդվում է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել կեսարյան հատման միջոցով։
Կլինիկայի աշխատակիցների խոսքով, Սաֆինան սահմանել է տարիքային աֆրիկյան ռեկորդ՝ ծնող դառնալով նման պատկառելի տարիքում։
«Այս պատմությունը ոչ միայն բժշկական հաջողությունների, այլ նաև մարդկային ոգու ուժի և ճկունության մասին է», - ավելացրել են նրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան