«ՏաԹևեր» ճոպանուղին World Travel Awards մրցանակ է ստացել
«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ World Travel Awards-ի:
Հայկական ճոպանուղին հաղթել է մրցույթում՝ մրցակցելով Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ճոպանուղիների հետ:
Դեկտեմբերի 1-ին Դուբայում տեղի է ունեցել World Travel Awards 30-րդ մրցանակաբաշխությունը։ Արարողության ժամանակ մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:
«Հայրս իր ողջ կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն: Նա իրականացրել է բազմաթիվ բարեգործական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր, որոնք փոխել են մարդկանց կյանքի որակը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Դեպի միջնադարյան հրաշալի վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար՝ «ՏաԹևեր» ճոպանուղու նախագիծը դրա վառ օրինակներից է: Այն մեծ ազդեցություն է ունեցել ինչպես տարածաշրջանի զարգացման վրա՝ դարձնելով այն զբոսաշրջային տեսանկյունից գրավիչ, այնպես էլ զգալիորեն բարելավել է տեղի բնակչության կյանքի որակը: Այս մրցանակը հայրս պետք է ստանար, բայց, ինչպես գիտեք, նա և տասնյակ հայեր քաղաքական դրդապատճառներով ապօրինի ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից և գտնվում են Բաքվի բանտում: Հուսով եմ՝ հաջորդ մրցանակը նա անձամբ կստանա»,- ասել է Դավիթ Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նուբար Աֆեյան. Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը նպատակ ունի հոգեբանական խոշտանգումների ենթարկել աշխարհի հայերին
- Ռուս վերլուծաբանները կոչ են արել միջամտել բարերար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին
- «ՏաԹևեր»-ը հիմա մրցում է 7 երկրների ճոպանուղիների հետ
- «ՏաԹևեր» ճոպանուղին ներառվել է Forbes-ի «2021 թվականի սիրված արկածների» թոփ 10-յակում
- «ՏաԹևեր» ճոպանուղին ընդունել է այս տարվա հարյուր հազարերորդ ուղևորին
- Հինգ տարվա ընթացքում «Տաթևեր» ճոպանուղուց օգտվել է շուրջ 430 000 ուղևոր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան