Սյունիքում, Տավուշում ջերմաստիճանը կհասնի +25-ի
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 7-10 աստիճանով։
Ըստ կանխատեսումների, այսօր դեկտեմբերի 2-ին Սյունիքի հովտային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-ի, հաջորդող երկու օրերին +25-+26-ի։
Լոռիում ցերեկվա ժամերին կգրանցվի +18-+21 աստիճան տաքություն, Տավուշում՝ +24-+25 աստիճան։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:
Երևանում դեկտեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին սպասվում է անձրև։
Երևանում այսօր ցերեկը կգրանցվի +11-+13 աստիճան, այս ջերմաստիճանը կպահպանվի նաև առաջիկա մի քանի օրերին։
Մայրաքաղաքում գիշերային ժամերի կգրանցվի 0-ից բարձր ջերմաստիճան։