«Հայասաթ-1»-ն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։
«Հաջորդ փուլով այն պետք է բացի իր անտենաները և մենք կապ հաստատենք արբանյակի հետ »,-հայտնում են «Բազումք» կենտրոնից։
Արբանյակը տիեզերք արձակվեց դեկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով ժամը 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։
«Հայասաթ-1»-ը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։
Հիշեցնենք, որ «Հայասաթ-1»-ը ստեղծվել է «Բազումք»-ի ու Center for Scientific Innovation and Education -ի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Տիեզերք բարձրացավ «Հայասաթ-1» հայկական առաջին արբանյակը
- Հայրենական առաջին արբանյակը տիեզերքում «կհնչեցնի» Կոմիտասի «Կաքավիկ»-ը
- Hayasat-1 հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերը
- «Հայասաթ-1» հայկական արբանյակի երկրային նմուշի թռիչքի փորձարկումը DigiTec 2023-ում
- Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ HayaSat-ը պատրաստ է Եվրոպա մեկնելուն