Ինչպե՞ս են Պաբլո Էսկոբարի գետաձիերը սպառնում Կոլումբիային
Կոլումբիային այժմ սպառնում է պատմության ամենահայտնի հանցագործներից մեկի՝ նարկոբարոն Պաբլո Էսկոբարի կենդանի ժառանգություններից մեկը՝ գետաձիերը: Կենդանիների պոպուլյացիան այնքան է մեծացել, որ սպառնում է ողջ էկոհամակարգին, հայտնում է MIR 24-ը։
Այս կենդանիներն ամբողջ աշխարհում հայտնի են որպես «կոկաին» գետաձիեր։ Առաջին նմուշները երկիր է բերել դեռեւս 80-ականներին հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի կողմից։
Մեդելինի կարտելի առաջնորդը ժամանակին վերահսկում էր կոկաինի համաշխարհային շուկայի 80%-ը։
Իսկ քանի որ Կոլումբիայում արգելված է կենդանիների վրա կրակելը, ապա միակ լուծումը ստերիլիզացումն է։ Իսկ մեկ գետաձիու ստերիլիզացումը արժեր ութ հազար դոլար։
Կոլումբիական Մագդալենա գետի ափին մոտ 200 գետաձի կա, ինչը բնապահպանական աղետ է։ Գիտնականները կանխատեսում են, որ մինչև 2035 թվականը գետաձիերի թիվը կարող է հասնել հազարի: Արդեն ձկների ամբողջ պոպուլյացիաները մահանում են հսկա կենդանիների պատճառով: Եվ շուտով գետաձիերը կարող են ջրասամույրներին և ծովախորշերին հեռացնել իրենց բնական միջավայրից:
Թե որքանով ստերիլիզացումը կնվազեցնի գետաձիերի թիվը, դեռ պարզ չէ։ Էսկոբարի գետաձիերը վաղուց դարձել են զբոսաշրջային բրենդ, որը հիշեցնում է պատմության ամենատխրահռչակ նարկոբարոնի ժառանգությունը: