«Ապրելու երկիր»-ը Ալավերդիում պատրաստ է նոր ընտրությունների. Մեսրոպ Առաքելյան
«Համայնքապետին անվստահությաւն հայտնելը ենթադրում է ավագանու կողմից համայնքի նոր ղեկավարի ընտրություն, այսինքն չեն լինի արտահերթ ընտրություններ»,-լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ալավերդիում ստեղծված իրավիճակին, ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։
Նա նշեց, հաշվի առնելով համայնքապետարանում լարված իրավիճակը, որը խանգարում է քաղաքաի զարգացման աշխատանքներին, իր թիմակիցները փոխանցել են, որ պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների։
«Իհարկե, ժողովուրդն է որոշում ընտրությունների արդյունքների։ Անհամեստություն չթվա, մեկ տարվա համատեղ կառավարման ընթացքում կատարված աշխատանքները մեզ վստահություն են տալիս, որ մենք կվերահստատենք։ Մենք պատրաստ ենք այսպես ասած վստահության հանրաքվեի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Զուրաբյան. ՔՊ-ն վարում է բանակցություններ Մամիկոն Ասլանյանի հետ, որ նրան հավաքագրի
- Լ. Զուրաբյան. Հայաստանում գործում է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ ընտրապատժիչ հանձնաժողով
- «Փաստ». Իշխանությունները Սուրեն Պապիկյանի հովանավորյալին են տեսնում որպես Ալավերդի համայնքի ղեկավար
- «Հրապարակ». Ալավերդին զավթելու իշխանության օպերացիաները վճռորոշ փուլ են մտել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան