Ռուսաստանցի ռելոկանտները բողոքել են Հայաստանում գների բարձրացումից
2022 թվականին 100 հազար ռուսաստանցի է տեղափոխվել Հայաստան։ RBK-ն հիշեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանի հայտարարությունը։
Հայաստանը Ռուսաստանից դրամական փոխանցումների աճով առաջ է անցել Վրաստանից և Ղազախստանից՝ 2023 թվականի հոկտեմբերին այնտեղ փոխանցվել է 32 մլրդ ռուբլի։
Տեղափոխվածների մեծ մասը ռելոկանտներ են, որոնք Հայաստանում բաժանված են «մարտին», «սեպտեմբերիներին» և «անժամանակ» եկածներ
ի։
Ինչպես է ռուսաստանցիների վերաբնակեցումն ազդել Հայաստանում ծառայությունների գների վրա։
«Հարմարավետ տարբերակը սկսում է մեկ անձի համար 3000 դոլարից», - պատմել է Հայաստանում հաստատված ռուսաստանցիներից մեկը։
Մեկ ուրիշն էլ հավելել է՝ բենզինի 1 լիտրը Հայաստանում արժե 142 ռուբլի։
Նրանք պատմել են, որ Հայաստանում սկսել են ենթակառուցվածքներ ստեղծել ռուսների համար, ինչպես նաև Հայաստանում ՏՏ բիզնեսը կարելի է բացել 15 րոպեում։