Ալեն Սիմոնյանը ֆեյք նյուզ է տարածում. Հետք
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի ու Ադրբեջանի կողմից էքսկլավների փոխանակության մասին խոսելիս հայտարարել է, թե ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական նախկին էքսկլավների տարածքն ավելի փոքր է, քան Արծվաշենի տարածքը:
«Հետք»-ը գրում է՝ չափումները ցույց են տալիս, որ այդ 3 էսքկլավների ընդհանուր տարածքը շուրջ 44 քկմ է, իսկ Արծվաշենի տարածքը՝ մոտ 38 քկմ:
«Էլ չենք խոսում ռազմավարական դերի տարբերությունների մասին»,-գրել է աղբյուրը։
Ավելի վաղ «Հետք»-ը մերկացրել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ այս թեմայով հնչեցրած հայտարարությունները։