Այրում գյուղի մոտակայքում հեղուկ գազով բեռնված մեքենան ընկել է ձորը
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 2-ին, ժամը 12։21-ին ահազանգ է ստացվել, որ Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ Այրում գյուղի մոտակայքում «Volvo» մակնիշի հեղուկ գազով բեռնված կցորդիչով բեռնատարը (Գ․ Ա․, ծնված 1969 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մ գլորվել ձորը․ կա մեկ տուժած։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ․ Ա․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով։
Փրկարարները Գ․ Ա․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել բեռնատարը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան