Արթուր Ղամբարյան. Աննախադեպ վերահսկողության ներքո գործող քննիչի ինքնավարության մասին խոսելը ծաղրանք է իրականության հանդեպ
«Ոստիկանական նախաքննության մոդելի պայմաններում քննիչի դատավարական ինքնուրույնությունը կորցրել է ինքնատիպության գոյութենական (էքզիստենցիալ) հիմքերը»,-նման եզրահանգման է եկել իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը իր՝ «Քննիչի դատավարական ինքնուրույնության միֆը և քննիչի պոզիտիվ պատասխանատվությունը . Իրավունքի արդի հիմնախնդիրները» գիտական հոդվածում, որը հրապարակվել է վերջերս։
Հայտնի իրավաբանը նաև ընդգծում է, որ պետական ապարատում նախադեպը չունեցող բազմաշերտ հսկողության և վերահսկողության ներքո գործող քննիչի դատավարական ինքնուրույնության կամ ինքնավարության մասին խոսելը ծաղրանք է իրականության հանդեպ։ Քննիչի դատավարական ինքնուրույնության փոխարեն պետք է օգտագործել «քննիչի նախաձեռնողականության (պրոակտիվության)» ձևակերպումը։
Ղամբարյանը նաև նշել է՝ ՀՀ քր․ դատ․ օր․-ի 35-րդ հոդվածի 4-րդ մասում օգտագործվող՝ «քննիչը պատասխանատու է» ձևակերպումը վերաբերում է քննիչի պոզիտիվ կամ պրոսպեկտիվ պատասխանատվությանը, այսինքն՝ այս նորմով սահմանվում են քննիչի գործառութային ոլորտները, որոնց շրջանակներում նա ստանձնում է պատշաճ կերպով իր գործառույթը և լիազորությունները իրականացնելու պարտականություն։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հայաստանի պատմության մեջ այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել
- Մենք շարունակելու ենք հետևողական լինել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում.Ագնեսա Խամոյան
- Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, այդ մասին բարձրաձայնում է ԵԽ խոշորագույն քաղաքական ուժը.Գոհար Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները