Երգ-էմոցիա. Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Երգչուհի Սոֆի Մխեյանը ներկայացրել է «Հեռանում եմ» երգի տեսահոլովակը։
«Երգ-Էմոցիա, որը ծնվեց մեկ շաբաթ առաջ ու յուրաքանչյուրիդ շնորհիվ այսօր այն ներկայացնում եմ ձեր դատին»,-գրել է նա ինսթագրամի իր էջում։
Տեսահոլովակը յութուբում դիտել է մոտ 5 հազար մարդ։
Հեռանում եմ...
Ներսում՝ դատարկություն, դրսում՝ traffic,
Ես՝ մեն մենակ, քաղաքը՝ պիկ,
Քայլում եմ, չեմ էլ իմանում, թե ուր
Ճամփով տխուր…
Այսօր աշուն, իսկ վաղը ցուրտ ձմեռ,
Կիսատ մնաց համբույրը մեր,
Քեզ դառը սուրճ ու ծխախոտը քո,
Ինձ թեյ՝ to go…
Հեռանում եմ էն ճամփով, որով եկա,
Կարոտից ուզում է սիրտս հեկեկա,
Հեռանում եմ, բայց օդի նման ինձ պետք ես,
Ես սիրում եմ քեզ,
Հեռանում եմ մեր սիրած հին փողոցով,
Հեռանում եմ ես էն նույն սրտխփոցով
Տարիներ առաջ որով եկա քեզ մոտ ես,
Որ դու ինձ ասես՝
«Սիրում եմ քեզ»...
Գնում եմ, ուր տանի սրտիս հասցեն
Գնում եմ, որ թաքուն լացեմ
Դեմքիս՝ հիմար ժպիտ, սրտում՝ արցունք,
Անձայն զգացմունք...
Թվում էր սերը ինձ ձրի երազ,
Բայց ոնց որ թանկ նստեց վրաս,
Ստիպված եմ ես հիշել երազը մեր
Ամեն ձմեռ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան