«Զանգ կախիր, վրան պահիր, որոշիր». Իրազեկման երթ
«Զանգ» նախաձեռնության անդամները փոքրիկ վրանով, «Ահազանգ» գրությամբ պաստառով այսօր էլ շրջեցին Երևանի փողոցներով՝ անընդհատ հնչեցնելով զանգը։
Նրանք ունեն նաև «Վրան դիր, որոշիր ապագադ», «Դու Նիկոլ չես, վրան դիր», «Զանգ կախիր, վրան պահիր, որոշիր» այս ու այլ գրություններով ցուցապաստառներ։
Ակցիայի մասնակիցներին մեծ թվով ոստիկաններ են ուղեկցում։ Մինչ փողոցներով քայլելը, Մաշտոցի այգում ելույթ ունեցան նախկին պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունից Սուրեն Սահակյանը։
Մաշտոցի այգում տեղադրված վրանը հանելու ոստիկանությունը 15 րոպե ժամանակ տվեց, սակայն ակցիայի մասնակիցները շղթա կազմեց վրանի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները