Բաքվում Իրանի դեսպան. Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու
«Բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի նման նարատվիները չեն կարող իրագործվել»,-Pars.today-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանում Սեյյեդ Աբբաս Մուսավին «Արաքսի միջանցքը» թեմայով մասնագիտացված նիստում։
Ըստ ացբյուրի, Մուսավին ասել է. «Այս համատեքստում Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին երկու երկրների պայմանավորվածությունը պատեհ հնարավորություն է, ընդորում մենք պետք է ազգային և նույնիսկ միջազգային մոտեցում ունենալով, այն իրականացնելու համար՝ ազգային ու տարածաշրջանային տարբեր մակարդակներում ստեղծել ներքին տեսական և գործառնական առավելագույն լայն կոնսենսուս»:
Նշելով,որ Իրանի ղեկավարներն ընդգծում են Արաքսի ճանապարհային միջանցքը , Ադրբեջանում Իրանի դեսպանն ասել է.- «Վերջին հանդիպումներում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի իրագործման անհրաժշետությունը և Ադրբեջանի նախագահը կարգադրել է 8 մլն դոլար հատկացնել Աղբանդ-Քալալե կամրջի նախագծի իրագործման համար, իսկ երկաթուղային կապը նույնպես կիրականացվի ապագայում՝ Ադրբեջանի 500 մլն դոլարի ներդրմամբ»:
Մուսավիի խոսքով, այսօր պետք է ուշադրություն դարձնեն այն փաստին, որ յուրաքանչյուր ձայն, որը բարձրացվում է Իրանի և Ադրբեջանի երկու երկրների միջև տարաձայնությունների և տարանջատման ուղղությամբ, բարեկամի ու բարյացակամորեն հնչած ձայն չէ։
«Մենք պետք է օգտագործենք ստեղծված հնարավորությունները առավելագույնի հասցնելու՝ Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ համագործակցությունը»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվից հայտնում են՝ «Զանգեզուր»-ի միջանցքի անցակետեր դնելու ուղղությամբ են աշխատում
- Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տարածաշրջանում նոր ճգնաժամի կհանգեցնի․ Իրանի ԱԽ քարտուղար
- Իրանցի փորձագետ. Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են
- Զանգեզուրի միջանցքի գործարկման դեպքում Հայաստանը կկորցնի հարավի հետ կապը․ իրանցի փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան