«Ժողովուրդ». Սուպերվարչապետությունից բողոքող Փաշինյանին ևս մեկ լիազորություն կտրվի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դեռ 2018 թվականի հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրություն է առկա։ Դրանից հետո նրա քայլերը հակասում են հայտարարություններին։
Բանն այն է, որ Փաշինյանին ևս մեկ լիազորություն կտրվի։ Այսուհետ ԱԱԾ ծառայության տնօրենին և նրա տեղակալներին կնշանակի և կազատի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։ Որպես հիմնավորում՝ նշվում է այն հանգամանքը, որ ծառայությունը ենթակա է հենց վարչապետին։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանին ևս մեկ լիազորություն կտրվի, իսկ նախկինում նույն Փաշինյանը բողոքում էր սուպերվարչապետությունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: