Լ. Զուրաբյան. Հայաստանում գործում է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ ընտրապատժիչ հանձնաժողով
«Մեր անվտանգությունը, Արցախը տապալած իշխանությունները սիրում են խոսել, որ ունեն շատ լուրջ նվաճումներ»,-հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի հետ հրավիրած համատեղ ասուլիսում։
Ասուլիսի թեման Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ստեղծված իրավիճակն է։ Այս համայնքը ՏԻՄ վերջին ընտրություններից հետո կոալիցիոն հուշագրի հիման վրա համատեղ ղեկավարում են ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր»-ը։ Այստեղ ընդդիմություն ՔՊ-ն նիստերի չի ներկայանում՝ փորձելով խոչընդոտել կառավարումը, իսկ հիմա նախաձեռնել է «օրենքից դուրս՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթաց»։
«Սա վերաբերում է Հայաստանի ժողովրդավարական իրավիճակին։ Որպես հաղթաթուղթ մեր՝ այսպես կոչված իշխանությունը ներկայացրել է իր նվաճումները ժողովրդավարության հարցում։ Իբր թե Հայաստանում վերջապես հարգում են ժողովրդի կամքը, ընտրության արդյունքում ընտրված մարդկանց, այդ թվում ընդդիմադիրներին թույլ է տրվում ղեկավարել տեղական ինքակառավարման մարմինները։ Մինչդեռ իրականությունը շատ հեռու է նրանից, ինչ Նիկոլ Փաշինյանն ու այդ իշխանությունը փորձում են ներկայացնել»,-խոսքը շարունակեց Զուրաբյանը։
Վկայակոչելով իր տեղեկությունները՝ ՀԱԿ փոխնախագահն ասաց, նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՔՊ նիստ, որում քննարկվել են ընդդիմադիր համայնքապետերից իշխանությունը խլելու հարցեր։
«Ալավերդու հարցն էլ եղել է դրանցից մեկը, որոշում է ընդունվել, որ ժամանակն է գրոհի։ Ես ասեմ, մի քանի օր հետո կոնկրետ որոշում է ընդունվել, որ գործող քաղաքապետին անվստահություն պետք է հայտնել։ Սա ընդհանուր ծրագիր է։ Ժամանակին Ստալինն ասել է, կարևոր չէ, ինչպես են քվեարկել, կարևոր է, թե ով է հաշվում այդ քվեները։ Չկարծեք, ես Նիկոլ Փաշինյանին համեմատում եմ Ստալինի հետ, այնտեղ մաշտաբի շատ մեծ խնդիր կա, բայց այս հարցում այդ մտածողությունը նույն է։ Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է, կարևոր չէ, թե ով է ընտրվում, կարևոր է, թե ում ձեռքին է գտնվում պատժիչ մեքենան»,-ասաց Զուրաբյանը։
Նրա խոսքով, քննչական մարմինները, քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն իշխանության ձեռքին դարձել են գործիք, որով ճնշումներ են իրականացվում ընդդիմադիր քաղաքապետերի, ավագանու ընդդիմադիր անդամների վրա՝ ստիպելով կամ հրաժարական տան կամ անցնեն իշխանության ճամբար։
«Այս գործունեությունն այնքան լուրջ կորդինացված բնույթ ստացել, որ կարելի է ասել, Հայաստանում ոչ թե գործում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ գործում է ընտրապատժիչ հանձնաժողով։ Ավելին ձեզ ասեմ, ես դա կանվանեի ռազմապատժիչ հանձնաժողով, քանի որ այս արշավին միացել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը անձամբ կորդինացնում է այդ ճնշումները՝ շատ դեպքերում օգտագործելով պաշտպանության նախարարության և ընդհանրապես բանակի ռեսուրսները»,-ասաց ՀԱԿ-ի փոխնախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Իշխանությունները Սուրեն Պապիկյանի հովանավորյալին են տեսնում որպես Ալավերդի համայնքի ղեկավար
- «Հրապարակ». Ալավերդին զավթելու իշխանության օպերացիաները վճռորոշ փուլ են մտել
- «Փաստ». Ալավերդիում արտահերթ ընտրություններ կլինե՞ն
- «Փաստ». Իշխանությունները Ալավերդիում նախատեսում են «Ախուրյան 2» օպերացիա իրականացնել
- «Փաստ». Ալավերդիում ՔՊ-ն լուրջ կադրային խնդիր ունի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին