Մանիլայի կենդանաբանական այգում անկել է աշխարհի ամենատխուր փիղը
Ֆիլիպինների կենդանաբանական այգում սատկել է Մալին, որին կենդանասերներն համարում էին աշխարհի «ամենատխուր» փիղը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Մալին ավելի քան 40 տարի ապրել է Մանիլայի կենդանաբանական այգում՝ լինելով այգու այցեքարտը։
Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին բազմիցս իշխանություններին խնդրել էր կենդանուն տեղափոխել փղերի ապաստարան։
Մալիի մահվան մասին հայտնել է Մանիլայի քաղաքապետ Հանի Լակունան։ Իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում նա պատմել է, որ այցելությունները կենդանաբանական այգի, փղին նայելն իր մանկության ամենաերջանիկ հիշողություններից են։
Մալիին Շրի Լանկայի կառավարությունը 1981 թվականին նվիրել է Ֆիլիպինների նախկին առաջին տիկին Իմելդա Մարկոսին, երբ փիղն ընդամենը 11 ամսական էր:
Կենդանին մենության մեջ անցկացրել է 33 տարի։ Կենդանասերները Ֆիլպինների կառավարությունից պահանջում էին ազատ արձակել փղին, քանի որ պահման պայմանները նորմալ չեն։
2011 թվականին PETA-իրի ակտիվիստները համոզեցին Շրի Լանկայի իշխանություններին չտալ Ֆիլիպիններին ևս մեկ փղի ձագ՝ նշելով,, որ նրան էլ կսպառնա «ցմահ ազատազրկում, ձանձրույթ և բռնություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին