ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Գազայում 48 օրվա ընթացքում ավելի քան 5300 երեխայի մահվան մասին
Գազայի հատվածի 48-օրյա ռմբակոծության ընթացքում ավելի քան 5300 պաղեստինցի երեխա է զոհվել։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելն ասել է, որ հումանիտար դադարը հույս է առաջացել երեխաների շրջանում։
«Մինչ դադարը 48 օր շարունակվող ռմբակոծությունների ընթացքում ավելի քան 5300 պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս թիվը չի ներառում շատ անհայտ կորածներ և ենթադրաբար փլատակների տակ թաղվածները։ Եթե բռնությունը վերադառնա այս մակարդակին, կարող ենք ենթադրել, որ ևս հարյուրավոր երեխաներ ամեն օր սպանվելու և վիրավորվելու են», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասվում է Ռասելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքում ուրբաթ օրը:
Նա նշել է, որ մարդասիական դադարի յոթ օրերի ընթացքում այս մղձավանջի միջով ապրող երեխաները հույսի շող են տեսել. «Երեխաներին անհրաժեշտ է տևական մարդասիրական զինադադար:
Պաղեստինի և Իսրայելի բոլոր երեխաները արժանի են խաղաղության և ավելի լավ ապագայի հույսին»։
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածը երեխաների համար աշխարհի ամենավտանգավոր վայրն է
- Իսրայելը հրադադարի ավարտից հետո վերսկսել է հարվածները Գազայում
- Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պատանդ է պահում 137 մարդու
- Իրանի արտգործնախարարը կոչ է արել դադարեցնել Գազայում ռազմական գործողությունները «քանի դեռ ուշ չէ»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան