Վ. Հարությունյան. Այդ դատավորից չենք ակնկալում արդար դատավճիռ
«Ես հատուկ, ընդգծված ազդակներ չեմ ստացել։ Բայց այն, որ այդ դատարանից, այդ դատավորից չենք ակնկալում արդար դատաքննություն ու արդար դատավճիռ, դա միանշանակ է։ Բայց այն, կազատզրկի, թե ինչ կանի, արդեն գուշակությունների դաշտից է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով հասարակական-քաղաքական գործիչ ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությանը։
Նշենք, որ այսօր «Հրապարակ»-ը գրել էր՝ լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը մտադիր է Չալաբյանին կրկին կալանավորել։
Հաջորդ շաբաթ այս գործով մի քանի նիստեր են նշանակված։
«Դատաքննությունն ավարտվում է։ Դեկտեմբերի 5-ին պաշտպանական կողմի ճառն է, դեկտեմբերի 8-ին այլ դատավարական հարցեր են քննարկվելու, ու դատարանը գնալու է դատավճիռ կայացնելու»,-ասաց փաստաբանը։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Ավետիք Մկրտչի Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Մնացական Մարտիրոսյանն արգելանքի տակ կվերցնի՞ Չալաբյանին
- «Հրապարակ». Ագրարային համալսարանի խորհրդի կազմում ընդգրկվել է Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը
- «Փաստ». Չալաբյանի փաստաբանական թիմը արդեն չորրորդ անգամ է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել Մնացական Մարտիրոսյանին
- Ավետիք Չալաբյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին