Բաշկիրիայում երկու կանայք ընկել են մազութով լի փոսը
Բաշկիրիայում լքված կաթսայատան տարածքում երկու կին ընկել են մազութով լի փոսը։ Նրանցից մեկին հաջողվել է փրկել, երկրորդը՝ մահացել։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Բաշկիրիայի արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի հաղորդագրությունը։
«Տուն վերադարձի ճանապարհին մեքենայով երեք մարդ անհայտ պատճառներով որոշել են մտնել լքված կաթսայատան տարածք։ Դուրս գալով մեքենայից՝ կանայք չեն նկատել վտանգը և 2.5 մ բարձրությունից ընկել են մազութով լի փոսի մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները կարողացել են փրկել կանանցից մեկի կյանքը։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են ծանր հիպոթերմիա։
«Փրկարարների և հրշեջների համատեղ ջանքերով երկրորդ կնոջը նույնպես հաջողվել է դուրս բերել և հանձնել բժիշկներին, նա ամբողջովին պատված է եղել մազութով։ Նա ցավոք, ավելի ուշ մահացել է», - հայտնել են կոմիտեից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան