Ամերիկյան ռազմանավը հարձակման է ենթարկվել Եմենից
Ամերիկյան USS Carney ռազմանավը հարձակման է ենթարկվել Եմենից արձակված անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով: Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի լրագրողները հղում են անում Պենտագոնի աղբյուրին.:«Եմենից հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվել ամերիկյան Carney ռազմանավի և Կարմիր ծովում գտնվող առևտրային նավերի ուղղությամբ»,-մինչ այդ հաղորդել էր «ՌԻԱ նովոստի»-ն:
Կիրակի ավելի վաղ Al-Hadath հեռուստաընկերությունը հայտնել էր, որ հութիները՝ Եմենի շիական Անսար Ալլահի կողմնակիցները, հարձակվել են բրիտանական առևտրային նավի վրա Բաբ ալ-Մանդեբ նեղուցում, որը միացնում է Կարմիր ծովը և Արաբական ծովի Ադենի ծոցը: Ամերիկյան և իսրայելական նավերը հակազդել էին հարձակմանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն ռազմական ավիակիր կուղարկի Թուրքիայում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար
- Ամերիկյան ատոմային ավիակիրն Ուկրաինայի իրավիճակի պատճառով կմնա Միջերկրական ծովում
- ԱՄՆ-ը «Աբրահամ Լինկոլն» ավիակիրն ուղարկում է Իրանի ափերի մոտ