Պաղեստին-ը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում ավելի քան 700 պաղեստինցի է սպանվել.
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պնդում է, որ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 700 խաղաղ բնակիչ է սպանվել։
«Իսրայելական օկուպացիայի արդյունքում վերջին 24 ժամում մահացել է ավելի քան 700 պաղեստինցի քաղաքացի»,-ասվում է արմատականների հայտարարության մեջ, որը հրապարակվել է իրենց պաշտոնական Telegram ալիքում։ ՀԱՄԱՍ-ն հայտնում է, որ ավելի քան 1,5 միլիոն պաղեստինցիներ արդեն ստիպված են եղել լքել իրենց տները։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 1-ի առավոտյան իսրայելական բանակը մեղադրել է ՀԱՄԱՍ շարժմանը զինադադարը խախտելու մեջ և հայտարարել, որ վերադառնում է Գազայի հատվածում ռազմական գործողություններին։ Պաղեստինի իշխանությունները մեղադրել են ԱՄՆ-ին Իսրայելի վերսկսված ագրեսիայի համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան