Թուրքիայից հայտարարում են, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինան կպարտվի
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը կավարտվի առաջինի կորուստով, որն արդյունքում կկորցնի իր տարածքները։ Այս մասին գրում է թուրքական Evrensel թերթը։
«Ուկրաինական կողմում իրավիճակը ոչ թե փակուղային է, այլ հիասթափեցնող։ Ռազմական հակամարտության ավարտին, որի մեջ մտավ Ուկրաինան՝ Ղրիմն ու Դոնբասը վերցնելու ակնկալիքով, սպասվում է, որ Կիևը կորցնել ամեն ինչ։ Քանի որ այս գործընթացում գլխավոր որոշիչ կողմը Արևմուտքն է, այլ ոչ թե Կիևի վարչակազմը, ապա Ուկրաինան, ի վերջո, կարող է միայն ավելի մեծ ավերածություններ կրել»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ ասել է հրապարակման հեղինակը։
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն ուկրաինական պետությունը որպես զինվոր օգտագործել է իր շահի համար՝ զինված հակամարտություն կազմակերպելով Ռուսաստանի Դաշնության հետ։ Ըստ նրա կանխատեսման՝ Ուկրաինան «ամբողջովին կձախողվի», կխեղճանա և կկորցնի տարածքներ։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն մտադիր է մինչև գարուն Ուկրաինայի զինված ուժերի 40 հազար զինվորական վերապատրաստել
- Ստոլտենբերգը՝ Ուկրաինայի մասին. Պետք է պատրաստվենք վատ նորությունների
- Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են խաղաղության գաղտնի բանակցություններ. Հերշ