Իսրայելական հարվածներն ամենաուժեղն են պատերազմի մեկնարկից ի վեր. Խան Յունիսի բնակիչներ
Իսրայելը ինտենսիվ ավիահարվածներ է հասցրել Գազայի հարավում գտնվող Խան Յունիս բնակավայրին։ Այնտեղի բնակիչները հարվածները որակել են ամենաուժեղը պատերազմի մեկնարկից ի վեր։
Քաղաքի արևելյան շրջանների բնակիչներին իսրայելական զինվորականները հրահանգել են տարհանել դեպի հարավ: BBC-ի հաղորդմամբ, Իսրայելը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի որոշ առաջնորդներ գտնվում են քաղաքում, այստեղ շատ խաղաղ բնակիչներ պատսպարվում են հյուսիսից փախչելուց հետո:
Գազայի Համասի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարձակումների վերջին ալիքի հետևանքով առնվազն 193 մարդ է զոհվել:
Ուրբաթ օրը Իսրայելի Պաշտպանության բանակը վերսկսել է իր հարձակումը Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ՝ ի պատասխան հոկտեմբերի 7-ին Իսրայելում իրականացված հարձակումներին, որոնց զոհ է դարձել մոտ 1200 մարդ:
ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայում սպանվածների թիվն այժմ գերազանցել է 15200-ը:
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Գազայում 48 օրվա ընթացքում ավելի քան 5300 երեխայի մահվան մասին
- ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածը երեխաների համար աշխարհի ամենավտանգավոր վայրն է
- Իսրայելը հրադադարի ավարտից հետո վերսկսել է հարվածները Գազայում
- Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պատանդ է պահում 137 մարդու
- Իրանի արտգործնախարարը կոչ է արել դադարեցնել Գազայում ռազմական գործողությունները «քանի դեռ ուշ չէ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան