Իսրայելում Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումը չի կայանա
Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ Իսրայելում նախատեսված մեծ միջոցառումը չի կայանա։ Պատերազմի պատճառով մշակույթային մասը չեղարկվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով Այս մասին տեղեկացրեց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ–Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնոմորյանը։
«Մենք նախապես մտադիր էինք բացի պատարագից նաև մշակույթային մեծ միջոցառում կազմակերպել ֆիլմի ցուցադրությամբ, բայց պատերազմական իրավիճակի պատճառով տեղի կունենա միայն պատարագ:
Դեկտեմբերի 7 – ին ժամը 19:30 – ին Իսրայելի Յաֆֆո քաղաքի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի կունենա 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան արարողություն: Բոլոր այն հայերն, ովքեր ուզում են մասնակցել հոգեհանգստյան արարողությանը, խնդրվում է հավաքվել Յաֆֆո քաղաքի Սուրբ Նիկողայոս հայկական վանքում ժամը 19:00- ին»,-տեղեկացնում է նա։