Սուրենյանց. Ենթադրում եմ, թե ինչու Բազեյանն իշխանության համար «վտանգավոր» դարձավ
«Ինչո՞ւ եք սպանում մարդուն»,-հարց է հնչեցնում Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ անդամ Ալբերտ Բազեյանին անազատությունից զրկելուն։
«Ալբերտ Բազեյանի դեմ հարուցված գործի մանրամասներին տեղյակ չեմ, առանձնապես այդ գործը չեմ էլ կարևորում, որովհետև Հայաստանը վերադարձել է ավտորիտարիզմի այն շրջանը, որը նախ թիրախավորվում է մարդը, հետո նոր գործ է «կարվում»:
Մոտավորապես ենթադրում եմ նաև, թե ինչու Բազեյանն իշխանության համար «վտանգավոր» դարձավ: Մի առիթով, թերևս, դրա մասին կխոսեմ:
Բայց հիմա այլ բան եմ ուզում ասել:
Բազեյանն առաջին պատերազմի հրամանատարներից մեկն է, ունի առողջական պրոբլեմներ, ինչո՞ւ եք սադիստի պես կալանքը երկարաձգում. ի վերջո, նրա այլ խափանման միջոց չի կարող խանգարել, որ ձեր քննությունն իրականացնեք, եթե, իհարկե, բավարար իրավական հիմքեր ունեք:
Թե՞ այլ խնդիր եք լուծում՝ անպայման ձգտելով, որ բանտում սպանեք հաղթական պատերազմը մարմնավորող հրամանատարի»,-գրել է նա։
Նշենք, որ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, Գ.Ն-ն, Ա.Հ-ն, ինչպես նաև Ա.Բ-ն, և այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ալբերտ Բազեյանի կալանավորումը կերկարաձգվի
- «Ժողովուրդ». Ալբերտ Բազեյանին պահում են մենախցում ու կտրել են նրա կապը արտաքին աշխարհի հետ
- ԱԱԾ-ն՝ Ալբերտ Բազեյանին ձերբակալելու մասին
- Մականունավորներին փոխարինելու են եկել Նիկոլ Փաշինյանի ընկերներն ու աներձագը. Բազեյան. Հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին