Տեղի «ժողովրդավարներն» էլ որոշել են, որ ինչքան արագ ու շուտ հանձնվենք, այնքան ավելի ապահով.Տաթևիկ Հայրապետյանը՝«Զանգ»-ի միջոցառմանը
«Սա խոսույթ չէ, երևակայություն չէ, այլ փաստացի պետական քաղաքականություն»,-Մաշտոցի պուրակում կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարեց «Զանգ» շարժման անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ընթերցելավ 2022 թ դեկտեմբերի 14-ին Ալիևեի ելույթն, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան»-ի թեմայով, երբ նա հայտարարել է, որ ադրբեջանցիները վերադառնալու են այնտեղ:
Նա հայտնեց, որ Հայաստանում չեն գիտակցում ու հասկանում Ադրբեջանում սերմանված հայատյացության մակարդակը և հիշեցրեց Ռամիլ Սաֆարովին, վերջին ռազմական գործողությունների ժամանակ մասնավտված հայ կին զինծառայողի նկարները:
Հայրապետյանը հայտարարեց, որ հասարակությանը պետք է այդ թմբիրից արթնացնել:
Հիշեցնելով, որ ժամանակին Նժդեհին էլ չէին հավատում, բայց նա կարողացավ պայքարել ու պահել Սյունիքը՝ Տաթևիկ Հայրապետյանը ասաց. «Եկեք միասին այս վտանգավորության շղթան փոխենք, եկեք միասին մի կետում այս հարվածը պահենք, եկեք մի կետում թույլ չտանք, որ հարևան բռնապետը որոշի, թե մենք պետություն ուեննալու ենք, թե ոչ, էլ չեմ ասում որ, տեղի «ժողովրդավարներներն» էլ որոշել են, որ ինչքան արագ ու շուտ հանձնվենք, այնքան ավելի ապահով:
«Զանգ» շարժման անդամները և ակցիայի մասնակիցները շրջան կազմելով քննարկեցին առաջարկներ պայքարի հետագա ընթացքի և մեթոդների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկաններն ուժով բերման ենթարկեցին «Զանգ»-ի անդամներին
- «Զանգ կախիր, վրան պահիր, որոշիր». Իրազեկման երթ
- Վաղը, ժամը 15։00 եկեք Մաշտոցի պուրակ կառուցելու իրական խաղաղություն․«Զանգ» նախաձեռնություն