«Օլիվեր» ցիկլոնը հասել է Մոսկվա
Կիրակի օրը մոսկվահի բնակիչներին օդերևութաբանները խոստացել են առատ ձյուն, բուք և մինչև վեց աստիճան ցուրտ։ Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցիի հայտարարությունը։
«Մոսկվայում ամպամած է, կեսօրից հետո առատ ձյուն է սպավում, երբեմն բուք»,- ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մայրաքաղքաը գտնվում է «Օլվեր» ցիկլոնի ազդեցության գոտում։ Այն արևադարձային մթնոլորտային հոսանք է։
Ըստ կանխատեսումների, դրա հետևանքով օրական կարող է տեղալ 11-16 մմ տեղումներ, որը կազմում է ամսական նորմայի մեկ երրորդը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ գերմանական Մյունխեն քաղաքը ձյան շրջափակման մեջ է։ Մեկուկես միլիոնանոց քաղաքը կտրվել էր երկրի մյուս հատվածներից։