100 հազար մարդ քվեարկել է փոքրիկ պանդային անվանակոչելու համար
Մոսկվայի ավելի քան 100 հազար բնակիչ մասնակցել է քաղաքի կենդանաբանական այգու փոքրիկ պանդայի անվան ընտրության համար հայտարարված քվեարկությանը։
«Ակտիվ քաղաքացի» ծրագրի շրջանակում անցկացրած քվեարկության արդյունքում անունների ցանկն այս պահին գլխավորում է «Կատյուշա» անունը։ Դրա օգտին քվեարկել է մասնակիցների 27 տոկոսը, ինչը կազմում է ավելի քան 30 հազար ձայն։
Հաջորդ հորիզոնականում «Մաշա» անվանումն է, որի օգտին քվեարկել է ավելի քան 19 հազար մարդ, ինչը մասնակիցների 17 տոկոսն է կազմում։
«Ռիա Նովոստի»-ն հայտնում է, որ քվեարկության մեկնարկի մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երեկ։
Հետաքրքիր է, որ առաջարկվել է 10 անուն, որոնց թվում երկու ռուսական անուններ են, մի քանիսը՝ չինական։ Քվեարկությունը շարունակվում է։
Մոսկվայի կենդանաբանական այգու պատմության մեջ առաջին անգամ այս տարի պանդա է լույս աշխարհ եկել։ Օգոստոսին լույս աշխարհ եկած պանդան արդեն առաջին ատամիկներն ունի։ Այն կշռում է վեց կգ, հասակը՝ 60.5 սմ է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան