«Սիրո պատմություն». Հայ քանոնահարուհու կատարումը աշխարհահռչակ թավջութակահարի հետ
Քանոնահարուհի Բելլա Պապիկյանը, որ հիմնականում աշխատում է արաբական երկրներում հայտնի ընկերությունների հետ, հանդես է եկել խորվարթ հայտնի ջութակահար Ստեփան Հաուսերի հետ կատարմամբ։
«Երազանքները կատարվում են։ Ես դա արեցի»,-սոցիալական իր ցանցերում գրել է Պապիկյանն ու հրապարակել կատարման տեսանյութը։
Նրանք կատարում են «Սիրո պատմություն» (Historia de un amor) երգի երաժշտությունը։
Լինելով աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթների հաղթող՝ HAUSER-ը համագործակցել է բազմաթիվ լեգենդների հետ, այդ թվում՝ U2-ի, Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Red Hot Chili Peppers-ի, Ջորջ Մայքլի և Aerosmith-ի Սթիվեն Թայլերի հետ։
Հիշեցնենք, որ այս տարի ամռանը Երևանում կայացավ Հաուսերի մենահամերգը՝ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։ Երևանյան համերգից հետո Հաուսերը ինսթագրամի իր էջում գրել էր.
«Անցած գիշերը Հայաստանում անհավանական էր!!! Դու ինձ այնքան սեր տվեցիր, որ ես երբեք չեմ մոռանա այն։ Կհանդիպենք բոլորիդ շատ շուտով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան