«Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է անում երկուշաբթի ժամը10:00-ին գնալ ԱԺ-ի դիմաց
«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀայաՔվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը վաղը՝ ժամը 10:00-ին քննարկվելու է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին, հրավիրում ենք, ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային Ժողովի դիմաց։
Պայքարն Արցախի համար շարունակվում է, անկախ նրանից, որ Արցախը հայաթափված է։ Մենք հիմա պիտի շարունակենք պայքարել, որպեսզի երբ սպառվի ադրբեջանական նավթը, երբ թուլանա Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում և այլն, մենք կարողանանք ետ բերել Արցախը։ Ադրբեջանը 26 տարի շարունակ չհրաժարվեց իր նպատակից ու հասավ դրան։ Հիմա հերթը մերն է։ Պայքարը երկարաժամկետ է ու ամենօրյա»։
Հարակից հրապարակումներ`
- Նման անհեթեթ մեղադրանք հայաստանյան արդարադատության պատմության մեջ երբևիցե չի եղել. «Հայաքվե»
- «Փաստ». «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացվում է նոր կապիտուլյացիային
- Եթե «Հայաքվե»-ի օրինագծին ԱԺ-ում հայտնված ուժերը դեմ են, հետևաբար լեգիտիմ չեն. Արծվիկ Մինասյան
- «Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում. Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան