Ստամբուլում ձերբակալել են Շամիլ Ամիրովին
Ստամբուլում ձերբակալվել է Ռուսաստանում գործող կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարներից մեկը՝ Շամիլ Ամիրովը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի հայտարարությունը։
Ըստ այդմ, Kafes-15 գործողության արդյունքում Շամիլ Ամիրովը, բերման է ենթարկվել Սարյերի թաղամասից, որտեղ նա ապրում էր։
Ամիրովը Ինտերպոլի կողմից հետախուզվում էր «կապույտ» տեղեկագրով խարդախության մեղադրանքով։
Թուրքիայի ՆԳ նախարարն ասել է՝ թուրքական իշխանությունները կշարունակեն պայքարել կազմակերպված հանցավոր խմբերի, այդ թվում՝ միջազգային, ինչպես նաեւ թմրանյութերի վաճառքով զբաղվողների դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան