Պակիստանի հյուսիսում զինված հարձակման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
Առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 25-ը վիրավորվել Պակիստանի հյուսիսում գտնվող Գիլգիթ-Բալթիստան շրջանում մարդատար ավտոբուսի վրա զինված հարձակման հետևանքով։ TASS-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Dawn թերթը։
Դիամերի շրջանի ղեկավարի տեղակալ Արիֆ Ահմադի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին Չիլաս քաղաքի մոտ։ Անհայտ անձինք կրակել են մարդատար ավտոբուսի և հակառակ ուղղությամբ ընթացող բեռնատարի ուղղությամբ՝ առաջացնելով երկու մեքենաների բախում։ Ավտոբուսին ուղեկցող Պակիստանի բանակի զինվորները նույնպես կրակի տակ են հայտնվել: Զոհվածների թվում ինը խաղաղ բնակիչ կա։
Երկրում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։
Հարակից հրապարակումներ`
- Պակիստանի չորս քաղաքացիներ ձերբակալվել են Ադրբեջանի սահմանին
- Պակիստանի մզկիթի մոտ պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան