Ատրպատականցիները բողոքի գործողության ընթացքում օգտագործել են նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի ծաղրանկարներ.Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Իրանի Թավրիզ քաղաքում էրդողանական վարչախմբի հյուպատոսության դիմաց տեղի է ունեցել բողոքի գործողություն, որի ընթացքում ատրպատականյան թյուրքերենով հնչել են հակաէրդողանական կոչեր և պահանջ դադարեցնել պաշտոնական Թել-Ավիվին նավթի մատակարարումը։
Ուշագրավ է, որ գործողության մասնակից ատրպատականցիները բողոքի գործողության ընթացքում օգտագործել են նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի ծաղրանկարներ։
Սա այն դեպքում, երբ նույն բարբարոսսկան վարչախմբի նաև պաշտոնական քարոզչամեքենան հաճախ բարբարջում է այն մասին, թե Իրանի թյուրքախոս ատրպատականցիները, իբր, բազմամիլիոնանոց «ադրբեջանական սփյուռք» են՝ պատրաստ ոտքի կանգնելու Բաքվի բռնապետի հրահանգով»։
Հարակից հրապարակումներ`
- Վերջնանպատակը պետք է լինի ոչ թե այդ մահաբեր պալարի գոյության հետ իբր հաշտվելը, այլ այն արմատախիլ անելը. Վարդան Ոսկանյան
- Այդ բաշիբոզուկներին հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու.Վարդան Ոսկանյան
- Ոմանք վախենում են ոչ միայն Արցախը վերադարձնելու ծրագիր կազմել, այլ նույնիսկ մտքի ծայրով անցկացնել.Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան