Փրկարար ծառայությունը Գետափի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն և «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթաց, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-հորդորում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին