
Էսօր մեր Գաբբիին բարեհաջող վիրահատել են. Արմեն Մարտիրոսյան
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրում է.
Ֆանաստիկ նորությամբ եմ եկել:
Էսօր մեր Գաբբին բարեհաջող վիրահատել են: Բավականին ծանր վիրահատության արդյունքում հնարավոր է եղել քաղցկեղի 90 տոկոսից ավելին նորմալ հեռացնել: Ըստ բժիշկների՝ այս պահի դրությամբ բավականին լավ արդյունքներ ունենք: Երեխան էլ իրեն լավ է զգում:
Գաբին դեռևս բուժման երկար կուրս է անցնելու՝ ճառագայթում, իմունոթերապիա և այլն, որը շատ մեծ գումարների հետ է կապված: Ներկայումս ծնողների ու Բարսելոնայի մեր ընկեր/գործընկերների հետ փորձում ենք հասկանալ՝ այդ գումարները որտեղից ենք կարողանալու ներգրավել:
Անչափ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ում շնորհիվ հնարավոր դարձավ այս կարևորագույն միջամտությունը: Հետագայում անպայման կտեղեկացնենք երեխայի բուժման ընթացքի վերաբերյալ»: