Մենք թույլ չենք տա իշխանությանը տապալել ՀՀ երրորդ հանրապետությունը. Լիլիթ Թումանյան
«Երբ որ իշխանությունը չի կատարում իր առաջնային գործառույթներից մեկը ՝ ապահովել երկրի անվտանգությունը, դա սկսում է անել ժողովուրդը։ Մենք չենք կարող նստել ու սպասել, թե երբ են գալու բռնազավթեն էլ ավելի մեծ տարածքներ»,- ԱԺ դիմաց «Հայաքվե» նախաձեռնության ակցիայի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Լիլիթ Թումանյանը։
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ տեսնում են հստակ միտում՝ հստակ նշաձողը իջեցվում է։
«Ուստի անհրաժեշտ է որևէ մի լծակ, որով կզսպվի հերթական անգամ ևս մեկ անգամ նշաձողի իջեցումը։ Ինչպես դա պետք է արվի։ Առաջին հերթին օրենսդրական ճանապարհով։
Ճանապարհները բազմաթիվ են, բայց գոնե օրենսդրական ճանապարհով պետք է լինի օրենք, որով կարգելվի էլ ավելի իջեցնել նշաձողը, վտանգել Հայաստանի անվտանգությունը։ Այս օրինագիծը դրա մասին է»,- ասաց Լ.Թումանյանը։
Նա ընդգծեց, որ «Հայաքվե» նախաձեռնությանը միացած 55 հազար քաղաքացիներն ասում են՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն Արցախը, ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը, պաշտպանում ենք երրորդ հանրապետության հիմնարար փաստթղթերը, այն, ինչ ըստ էության պետք է անի իշխանությունը։
«Եթե չի անում իշխանությունը, ինքներս պետք է դա անենք։ Պետք է սկսել ցույց տալ, որ մենք զբաղվում ենք քաղաքականությամբ, որովհետև դուք տապալում եք երրորդ հանրապետությունը, մենք դա չենք ուզում, մենք դա թույլ չենք տա, մեզ համար կարևոր է Արցախը, Հայոց ցեղասպանությա ճանաչումը»,- ասաց Լիլիթ Թումանյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ Իսկ ԱԺ դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու նախաձեռնությանն իրենց ստորագրություններով միացած քաղաքացիները։
«Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան
- Իշխող ուժը պետք է առաջարկի այլ ճանապարհային քարտեզ, կամ հրաժարական տա և հեռանա. Արծվիկ Մինասյան
- Արցախը մտքից հանել` նշանակում է համակերպվել Հայաստանի կամաց-կամաց կորստյան հետ. Հովհաննես Իշխանյան
- Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան