Փաստաբանը կմիջնորդի Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոփոխելու համար
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։
«Դեկտեմբերի 5֊ին, ժամը՝ 16.30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա շուրջ երկու տարի խոշտանգման ու պատժի ակնհայտ տարրեր պարունակող կալանքի տակ գտվող Մամիկոն Ասլանյանի հերթական դատական նիստը, որի ընթացքում փաստաբանը կմիջնորդի խափանման միջոցի փոփոխության համար»,- նշված է Մամիկոն Ասլանյանի ֆեսբուքյան էջում։
Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Զուրաբյան. ՔՊ-ն վարում է բանակցություններ Մամիկոն Ասլանյանի հետ, որ նրան հավաքագրի
- «Հրապարակ». Նարեկ Մալյանն ու Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում նույն խցում են նստած
- Րաֆֆի Հովհաննիսյան. Աշոտյանը, Ասլանյանը, Վերմիշյանը քաղբանտարկյալներ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան